Հասկանում եմ, որ կորցնում եք ինքնատիրապետումը․ ներդրված գումարները արդյունք չեն տալիս

Ակտիվացրել եք ձեր շերեփուկներին, որոնք անցել են վիրավորանքի, զրպարտության, խուլիգանական պահվածքի նոր չափաբաժինների

Հասկանում եմ, որ կորցնում եք ինքնատիրապետումը․ ներդրված գումարները արդյունք չեն տալիս, ձեր վերաբերյալ ավելի ու ավելի ցնցող բացահայտումներ են լինում եւ դեռ սպասվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Երիտասարդ Դեմոկրատների Ազգային Լիգա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանի ու «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանի երեւանյան սրճարաններից մեկում իրեն եւ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին մոտենալուն եւ բանավիճելուն։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հասկանում եմ, որ կորցնում եք ինքնատիրապետումը․ ներդրված գումարները արդյունք չեն տալիս, ձեր վերաբերյալ ավելի ու ավելի ցնցող բացահայտումներ են լինում եւ դեռ սպասվում։ Ակտիվացրել եք ձեր շերեփուկներին, որոնք անցել են վիրավորանքի, զրպարտության, խուլիգանական պահվածքի նոր չափաբաժինների։ Քանի դեռ կա միջոց ակտիվացնելու՝ ակտիվացրեք, զրպարտության եւ վիրավորանքի հայցերի գումարներն էլ պատրաստեք ու պատրաստվեք․ օրենքի առաջ հավասար են բոլորը, պատասխանատվությունն էլ անխուսափելի է լինելու։

Մի՛ դիմադրեք»։