Երևանում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Դեպքը տեղի է ունեցել Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի մոտակայքում

Հունիսի 8-ին, ժամը 06:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։19-ին, մարվել՝ 07։26-ին։ Այրվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։