Էդուարդ Աղաջանյանը՝ իր ակումբում փարթի կազմակերպելու լուրերի մասին

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշյալ կայքի տարածած տեղեկատվությունը որևէ աղերս չունի իրականության հետ»

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքում է տեղեկությունները, որ «Ցիտադելի» շենքում գտնվող իրեն պատկանող «Ֆերմատան» ակումբում փարթի է կազմակերպել՝ մի քանի տասնյակ մարդու մասնակցությամբ, որին մասնակցել է նաև ինքը:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշյալ կայքի տարածած տեղեկատվությունը որևէ աղերս չունի իրականության հետ»,-գրել է նա իր էջում: