Երեկ երեկոյան ուժեղացրել են կառավարական առանձնատների հսկողությունը

Նիկոլ Փաշինյանն ինչ-որ անհանգստությու՞ն ունի քաղաքական զարգացումների հետ կապված և կոնկրետ իր անձի անվտանգության առումով

Հենց նոր մեզ տեղեկացրին, որ Պռոշյան փողոցում մեքենաների շարասյուն է հայտնվել, որը մուտք է գործել կառավարական ամառանոցի տարածք։

Մենք կապվեցինք վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ եւ հարցրեցին, թե ինչ մեքենաներ են մտնում ամառանոցի տարածքը եւ այժմ որտեղ է գտնվում վարչապետը։ Նա ասաց, որ տեղեկություն չունի մեքենաների մասին, իսկ վարչապետը գտնվում է կառավարական ամառանոցում։                    

Մեր աղբյուրներից ճշտեցինք, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այսօր երեկոյան ուժեղացրել են կառավարական առանձնատների հսկողությունը, պետական հսկողության լրացուցիչ ուժեր են բերվել նշված տարածք։

Կարելի է երկու ենթադրություն անել՝ կամ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ անհանգստություն ունի քաղաքական զարգացումների հետ կապված եւ կոնկրետ իր անձի անվտանգության առումով, կամ՝ առաջիկայում ինչ-որ քայլեր է որոշել ձեռնարկել եւ կարծում է, որ դրանք հակահարվածի կարժանանան, ուստի նախապես ուժեղացնում է իր անձնական պահպանությունը։

Նյութի աղբյուրը՝ hraparak.am