Գլխավոր շտաբի պետի որդու հարսանիքն է․ կորչի արտակարգ դրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետական պաշտոնյաները, փաստորեն, արհամարհում են արտակարգ դրության ռեժիմը և վարչապետի հրահանգները

Մինչ Նիկոլ Փաշինյանը ֆլեշմոբեր է անում եւ դպրոցների տնօրենների է հեռացնում՝ իրենց աշխատասենյակներում ատեստատներ տալու ժամանակ 5-10 շրջանավարտ ընդունելու համար, բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այսօր ամուսնացնում է որդուն եւ ողջ թաղամասը դղրդում է հարսանեկան երաժշտությունից։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է որոշել արտակարգ դրության պայմաններում հարսանիք անել։ Նորապսակներն այսօր եղել են Գայանե Եկեղեցում՝ գրանցել են իրենց ամուսնությունը, իսկ այս պահին Բագրեւանդի առանձնատանը խնջույքի ամենաթեժ պահն է, որն արձանագրել է մեր լրագրողի տեսախցիկը։

Ներկա է 100-ից ավելի հյուր։ Դրսում մեծ թվով ավտոմեքենաներ են կանգնած, նաեւ ՊՆ-ի պետհամարանիշներով։ Պետական պաշտոնյաները, փաստորեն, արհամարհում են արտակարգ դրության ռեժիմը եւ վարչապետի հրահանգները։Մենք 20-ից ավելի մեքենա հաշվեցինք կայանած եւ եթե անգամ ենթադրենք, որ յուրաքանչյուր մեքենայում 2-3 ուղեւոր է եղել, ապա ակնհայտ է, որ հյուրերի քանակը մոտ է, եթե ոչ ավելի 100-ից։ Պետական պաշտոնյաները, փաստորեն, արհամարհում են արտակարգ դրության ռեժիմը եւ վարչապետի հրահանգները։


Մենք 20-ից ավելի մեքենա հաշվեցինք կայանած եւ եթե անգամ ենթադրենք, որ յուրաքանչյուր մեքենայում 2-3 ուղեւոր է եղել, ապա ակնհայտ է, որ հյուրերի քանակը մոտ է, եթե ոչ ավելի 100-ից։ Պետական պաշտոնյաները, փաստորեն, արհամարհում են արտակարգ դրության ռեժիմը և վարչապետի հրահանգները։

Տեսանյութը՝ hraparak.am-ի