Չինաստանն իր մայրաքաղաքի բնակիչներին 1,7 միլիարդ դոլար կբաժանի գնումների համար

Արժեկտրոններն ունեն պահպանման ժամկետ․ դրանք պետք է օգտագործվեն ստանալուց հետո 14 օրվա ընթացքում

pekin

Պեկինի իշխանությունները որոշել են աջակցել բնակչությանը և տնտեսությանը` բաժանելով վաուչերներ, որոնք կարող են ծախսվել գնումների համար՝ գրում է Bloomberg-ը:

Չինաստանի մայրաքաղաքի կառավարությունը որոշել է թողարկել արժեկտրոններ, որոնք ընդհանուր 12,2 միլիարդ յուան ​​(1,7 միլիարդ դոլար) են կազմում: Նշվում է, որ Պեկինը Չինաստանի առաջին քաղաքը չէ, որ անցկացնում է այսօրինակ ակցիա:

Նախատեսվում է, որ վաուչերների այս բաշխումն իրականացվելու է չորս փուլով՝ հունիսի 6-ին, 13-ին, 20-ին և 27-ին: Հունիսի 6-ին Պեկինի բնակիչներին արդեն սկսել են բաժանել առաջին կտրոնները առցանց հարթակում:

Քաղաքացիները դրանք կկարողանան ծախսել մշակույթի, կրթության, զբոսաշրջության, սպորտի ոլորտներում, ինչպես նաև սննդի վրա: Արժեկտրոնները, սակայն, ունեն պահպանման ժամկետ․ դրանք պետք է օգտագործվեն ստանալուց հետո 14 օրվա ընթացքում: