Փաշինյանի սեղանին դիմումներ կան. Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն, Զարուհի Բաթոյան

«Հրապարակ». Լարված իրավիճակը թոթափելու նպատակով, առաջիկայում փոփոխություններ կարվեն կառավարության կաբինետում

«Կառավարության աղբյուրների փոխանցմամբ, այս պահին առնվազն 3-4 դիմում կա Փաշինյանի սեղանին:

Լարված իրավիճակը թոթափելու նպատակով, առաջիկայում փոփոխություններ կարվեն կառավարության կաբինետում։

Նշվում են Տիգրան Ավինյանի, Զարուհի Բաթոյանի, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, ինչպես նաև Արսեն Թորոսյանի անունները:

Նիկոլ Փաշինյանը, մի կողմից, իր պատվից վեր է համարում դիմումատուներին համոզելը, որ մնան, մյուս կողմից կարծում է, որ այս լարված իրավիճակում «քավության նոխազներ» են պետք, և վատ չի լինի, որ կառավարության ձախողումների բեռը դրվի ոմանց վրա, և արդյունքում վերականգնվի իր անկում գրանցած վարկանիշը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

1