ՀՀԿ Հանրային ընդունարանի հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի և այլ օգտատերերի կողմից համացանցում տարածված նյութերը խախտել են ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների, անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքները

ՀՀԿ Հանրային ընդունարանը հայտարարություն է տարածել․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ օգտատերերի կողմից համացանցում տարածված նյութերը խախտել են ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների, անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքները։

Անձնական տվյալների, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքների ապահովումը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով։

Հայաստանի Հանրապետական կուսակցության Հանրային ընդունարանի փորձագետները պատրաստ են անհրաժեշտ հնարավոր բոլոր իրավական ընթացակարգերով աջակցել սոցիալական հարթակներում վերջին օրերին շրջանառվող տեսանյութերի և լուսանկարների փաստերով անձանց օրինական շահերի ոտնահարումների դեպքերով։

1