Պետական բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է․ Նիկոլ Փաշինյան

Ամենատարբեր հաշվարկներով Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի
Նիկոլ Փաշինյան գգհ

ՀՀ կառավարությանը հաջողվեց ի սկզբանե նախատեսվածից 104 միլիարդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել, որոնցից 62 միլիարդ դրամը դարձան պետական բյուջեի եկամուտներ, իսկ 42 միլիարդ դրամի չափով մոտավորապես վերադարձվեց ավելացրած արժեքի հարկի պարտքը, որը ձևավորվել էր մինչև 2017 թվականի հունվարի մեկը: Սա, կարծում եմ, պատամական իրադարձություն էր: 

Այս մասին այսօր Ազգային ժողովում տեղի ունեցող «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց  Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց նաև, որ 2019 թվականին վերջին 12 տարվա համար աննախադեպ տնտեսական աճ է գրանցվել՝  87,6 տոկոս: «Մեր կառավարությունը վայելում է պատմական տարիներում գործելու, կամ իրագործելու հնարավորությունը»,-ասաց նա:

Վարչապետը, խոսելով բյուջեի հետ կապված ընկալումների մասին, ասաց, որ նոր ընկալումը պետք է լինի այն, որ պետական բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը  մենք ձևավորում ենք միասին՝ մեր ընդհանուր կարիքները հոգալու համար: Ամեն դեպքում նա նշեց, որ չեն հավաքագրել, բյուջե չեն մուտքագրել այն ամբողջ ներուժը, որը տեսականորեն և իրականում գոյություն ունի: «Ամենատարբեր հաշվարկներով Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի և նույնիսկ որոշ գնահատականներ կան, որ բյուջեի հավաքագրման ներուժը կարող էր ավելի լիներ մինչև, օրինակ, 400 միլիարդ դրամից»,-ասաց նա:

1