Ի՞նչ կապ ունեն ՊԵԿ-ում ստուգումները Անանյանի հրաժարականի հետ

Ուշագրավ է, որ ՊԵԿ–ում ստուգումները սկսել են ՊՎԾ–ից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հեռանալուց հետո
Դավիթ Անանյան

NEWS.am-ի տեղեկություններով՝ արդեն երկու շաբաթ ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է իրականացնում Պետեկամուտների կոմիտեում։

Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը։

Նա հայտնեց, որ ՊՎԾ մոնիթորինգի վարչությունը ՊԵԿ–ում որոշակի ռիսկեր է վերհանել և մայիսի 12–ից ստուգումներ է սկսել այնտեղ։

«Ուսումնասիրությունները մեծածավալ են, և դեռ վաղ է խոսել դրանց ավարտի մասին»,– ասաց նա։

Կապ հաստատեցինք Դավիթ Անանյանի հետ, հարցրինք՝ արդյոք իր հրաժարականը կապ ունի ՊՎԾ ստուգումների հետ, ինչին նա պատասխանեց. «Իհարկե, ոչ»։

Ուշագրավ է, որ ՊԵԿ–ում ստուգումները սկսել են ՊՎԾ–ից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հեռանալուց հետո։ Նշենք, որ Քյարամյանը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել ՊԵԿ–ում։

 Նյութի աղբյուրը՝ NEWS.am