Լուկաշենկոն ցրել է կառավարությունը

Նոր կազմի ընտրման վերաբերյալ առաջարկները կքննարկվեն հունիսի 3-ին Բելառուսի նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ
Live24.am-ը ներկայացնում է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշում է ընդունել կառավարության գործող կազմը ցրելու մասին, հաղորդում է Բելթան:

Նոր կազմի ընտրման վերաբերյալ առաջարկները կքննարկվեն հունիսի 3-ին Բելառուսի նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ:

Միջոցառմանը հրավիրվել են Հանրապետության Խորհրդի ղեկավար Նատալյա Կոչանովան, Ներկայացուցիչների պալատի ղեկավար Վլադիմիր Անդրեյչենկոն, նախագահի վարչակազմի ղեկավար Իգոր Սերգեենկոն եւ Անվտանգության խորհրդի պետքարտուղար Անդրեյ Ռավկովը:   

1