Հիմա էլ Փաշինյանը 4 տարվա տեսանյութով է կիսվել՝ գրելով, որ 1 շաբաթվա է

Այսօր կեսօրից հետո վարչապետը լուսանկարներ ու տեսանյութեր չի հրապարակել
Նիկոլ Փաշինյան հին-նոր տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից տեսանյութեր ու լուսանկարներ է հրապարակում իր էջում՝ ցանկանալով ցույց տալ, թե ինչպես են մարդիկ խախտում կարգը:

Ավելի ուշ պարզվեց, որ վարչապետը կիսվել է նաև տեսանյութեր, որոնք արվել են դեռ մինչև արտակարգ դրություն հայտարարելը, կամ՝ կորոնավիրուսի ի հայտ գալը:

Դրանից հետո վարչապետը սկսեց ավելի լուրջ ուշադրություն դարձնել տեսանյութերին, որպեսզի թյուրիմացրության մեջ չհայտնվի: Սակայն, ինչպես երևում է, ուշադրությունը չի օգնել նրան:

Հերթական տեսանյութը, որը հրապարակելիս Փաշինյանը հատուկ գրել է ամսաթիվը, արվել է 4 տարի առաջ, ինչի մասին վկայում է դրա հեղինակի մեկնաբանությունը:

Այսօր կեսօրից հետո վարչապետը լուսանկարներ ու տեսանյութեր չի հրապարակել

1

 

 

1