Հակոբյանները դատի են տվել Մինասյանին

Պահանջում են հրապարակային ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել
միքայել մինասյան աննա հրաչ հակոբյան

Վարչապետի տիկինը եւ պատգամավոր աներձագը դատական հայց են ներկայացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի դեմ։ Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Աննա Հակոբյանը եւ Հրաչյա Հակոբյանը դատարանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ  փոխհատուցել պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը։
Դատարանը հայցն արդեն վարույթ է ընդունել, այն մակագրվել է դատավոր Արմենուհի Բադիրյանին, սակայն նիստի օրը դեռեւս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Մինասյանը Աննա և Հրաչյա Հակոբյաններին մեղադրել էր մաքսանենգ ծխախոտի արտահանմամբ զբաղվելու համար։ Մինասյանն ինքն այս պահին հետախուզման մեջ է։ Նա որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում երեք հոդվածով՝ ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նրան կալանավորելու որոշում է կայացվել։