ԱԺ-ն 20 րոպե ընդմիջում վերցրեց «Իմ քայլըի» պատգամավորներին «բերման ենթարկելու» համար

Իշխող ֆրակցիան ամբողջական կազմով չի ներկայացել նիստին

ԱԺ հերթական նիստը մեկնարկելուն պես «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում վերցրեց:

Պետք է քվեարկեին քննարկված նախագծերը, որոնց մեջ կան նաեւ սահմանադրական նախագծեր, իսկ դա նշանակում է 81 կողմ քվեի առկայություն, բայց իշխող ֆրակցիան ամբողջական կազմով չի ներկայացել նիստին եւ ընդմիջումը վերցրեցին, ըստ ամենայնի, պատգամավորներին բերման ենթարկելու համար։