Թորոսյանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը․ կառավարությունը պետք է անվստահության գործընթաց սկսի

Ըստ պատգամավորի՝ Արսեն Թորոսյանը չի կատարում իր գործառույթները, ավելին՝ զբաղված է միջազագային մակարդակի սկանդալ հրահրելով

Կառավարությունը, վարչապետը պետք է անվստահության գործընաթաց սկսեն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, քանի որ նա իր գործունեությամբ տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

Ըստ նրա՝ Արսեն Թորոսյանը չի կատարում իր գործառույթները, ավելին՝ զբաղված է միջազագային մակարդակի սկանդալ հրահրելով: Ըստ պատգամավորի՝ հետևություններ պետք է անել նրանից, որ վարկավել է նաև երկրի վարչապետը, որն այսպիսի իրավիճակներում տեսականորեն ամենապաշտպանված անձը պետք է լինի, որպեսզի երկրի կառավարաման հարցերում քաոս չստեղծվի:

«Ես ենթադրում էի, որ Նիկոլ Փաշինյանը պետք է լիներ ամենապաշտպանված միջավայրում, եթե անգամ ամենապաշտպանված միջավայրում է վարակը ներթափանցել, հետևաբար, կան թերացումներ, թերացումն առաջին հերթին առողջապահության ոլորտի պատասխանատուինն է: Եթե անգամ վարչապետն է վարակվել՝ մենք կարող ենք ասել, որ ՀՀ առողջապահության նախարարի գործունեությունն այս ոլորտում տապալված է»,-ասաց նա:

Կարեն Սիմոնյանի խոսքով՝ այն երկները, որոնք արդյունավետ պայքարում են կորոնավիրուսի դեմ, վարկի դեպքերը նվազում են, իսկ մեզ մոտ թե՛ վարկվելու, թե՛ մահվան դեպքերն ավելանում են: Ըստ նրա՝ մենք բաց ենք թողել կանխարգելման ժամանակահատվածը, հիմա պետք է հետևանքները մեղմացնենք:

Մանրամաներ՝ տեսանյութում

1