Այս զենքը Հայաստանից Լիբիա է գնացել վարչապետի անմիջական հրամանով և պաշտպանության նախարարի գիտությամբ

Ռուսաստանից ներքին գներով զենք գնելն ու այն դուրս հանելը, բոլոր պայմանավորվածությունների խախտում է
Դավիթ Շահնազարյան Տոնոյան Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի կողմից հայաստանյան իշխանությունների նկատմամբ կա մեծ անվստահություն, Հայաստանն արդեն հուսալի գործընկեր չէ որևէ երկրի համար, և դա երևում է երկկողմ ռազմատեխնիկական գործարքների ոլորտում. առհասարակ, բոլոր երկրների հետ մեր հարաբերությունները գտնվում են պատմական մինիմումի վրա, և երբեք Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակն այսքան ցածր չի եղել:

Զենքի վաճառքի միջազգային շուկան ունի իր կանոնները, և Հայաստանի վերջին քայլերը՝ Ռուսաստանից ներքին գներով զենք գնելն ու այն դուրս հանելը, բոլոր պայմանավորվածությունների խախտում է:

Դժվար է դրանից հետո նույն գործընկերոջ հետ շարունակել համագործակցությունը: Այս զենքը Հայաստանից Լիբիա է գնացել վարչապետի անմիջական հրամանով և պաշտպանության նախարարի գիտությամբ:

«ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը:

1