Ցավոք, մեր թեստը դրական է. Փաշինյանի և նրա ընտանիքի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Live24.am-ը ներկայացնում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով:

«Ցավոք, մեր թեստը դրական է»: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ աշխատելու է վարչապետի կեցավայրից, ունի բոլոր պայմանները աշխատանքն ապահովելու համար.«Որքան հնարավոր է կաշխատեմ, և խնդրում եմ, կոչ եմ անում բոլորիդ հակահամաճարակային կանոնները պահպանեք»:

1