Հերքում՝ կայքում հրապարակված նյութի առնչությամբ

«Արմենիա Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն որևէ առնչություն չունի տարածված տեղեկությունների, ներառյալ՝ հոդվածում նշված անձանց հետ

«Արմենիա Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը նամակ է գրել Live24.am լրատվական կայքին՝ առաջարկելով 04․05․2020թ․-ին կայքում հրապարակված «Մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Քրեական ոստիկանություն» նյութի առնչությամբ հրապարակել հերքում հետեւյալ բովանդակությամբ.

«Live24.am լրատվական կայքում 04․05․2020թ․-ին հրապարակված «Մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Քրեական ոստիկանություն» (https://www.live24.am/59115) վերտառությամբ հոդվածում տեղ գտած տվյալներն առ այն, որ «Արմենիա Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն կապ ունի Հայաստանի Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման հետ չի համապատասխանում իրականությանը, «Արմենիա Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն հանդիսանում է օրինապահ հարկ վճարող և որևէ առնչություն չունի տարածված տեղեկությունների, ներառյալ՝ հոդվածում նշված անձանց հետ և որևէ պատասխանատվություն չի կրում այդ բեռի համար՝ այն գնորդին հանձնելու պահից սկսած։ Նշված հոդվածը հրապարակելու համար հայցում ենք «Արմենիա Տոբակո Քոմփանի» ՍՊԸ և ընթերցողների ներողամտությունը»։