Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը իր դժգոհությունն է արտահայտել բարձր դասարանների աշակերտների շրջանում անցկացված տեսչական ուսումնասիրությունների արդունքների կապակցությամբ, որոնց համաձայն՝ որոշ բարձր դասարանցիներ միասին են ապրում և զբաղվում են «անբարոյական գործողություններով», այդ թվում՝ մարմնավաճառությամբ։
Այս կապացությամբ նա որոշում է կարացրել արգելել դեռահասների շրջանում մինչամուսնական սեռական հարաբերությունները։
«Դավաճանների» թիվը վերջին շրջանում միայն աճում է և դրանում մեղավոր են «կապիտալիստական ազդեցությունը, թվային կապի միջոցները և չինական պոռնոգրաֆիան:
Դեռահասների անբարոյական սեռական վարքագիծը կապիտալիստական կենսակերպի կործանարար ազդեցության հետևանքն է, այն մեծ խնդիր է դարձել, և օգնում է թշնամուն ոչնչացնել հասարակությունը»
«Սեռական անբարոյականության» աճը դադարեցնելու համար Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հրահանգով, որը կոչ է անում վճռական միջոցներ ձեռնարկել: Այդ թվում՝ պատժել ոչ միայն դեռահասներին, այլև նրանց ծնողներին, որոնք ի վիճակի չեն վերահսկել իրենց երեխաների վարքագիծը։
Մանկավարժներին նույնպես պատիժ է սպասվում իրենց աշակերտների վարքագծի համար: Ընդ որում, դպրոցները պետք է ստուգեն աշակերտների գաջեթների պարունակությունները։
0Comments