«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում նշում է՝ բժշկական ձեռնոցներ կրելը բացասական ազդեցություն կարող է ունենալ․
«Դիմակների պարտադիր լինելու որոշումը «լավ է ուշ, քան երբեք» շարքից է, բայց դրան զուգահեռ ձեռնոցների պարտադիր լինելու որոշումը` «ա դե լավ էլի` էլի ձեզնից բաներ եք հորինում» շարքից:
Վերանայեք ձեռնոցի պարտադիր պահանջի որոշումը` քանի դեռ բացասական ազդեցությունը տեսանելի չէ: Կրում ենք դիմակ և հաճախակի լվանում ու պարբերաբար ախտահանում ձեռքերը:
Այո՝ դիմակին, Ոչ՝ ձեռնոցին
Ձեռնոցը բացի բացասականից դրական արդյունք չի տալիս, այդ իսկ պատճառով պետք է հրաժարվել ձեռնոցներից»
0Comments