Առինջ գյուղում կրակել են Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի վրա

Անհայտ անձի կողմից անհայտ զինատեսակից կրակելու հետևանքով վնասվել է նույն դպրոցի ապակիները
Գագիկ Ծառուկյան կրակոց առինջ

Մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում. տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ժամը 17:10-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչում:

Պարզվել է, որ կրակոցները հնչել են Առինջ գյուղում՝ Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի բակում:

Դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձի կողմից անհայտ զինատեսակից կրակելու հետևանքով վնասվել է նույն դպրոցի ապակիները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: