Ռոբերտ Սեդրակիչը լավ կանի՝ մասնակցի դատաքննությանը․ Անդրանիկ Քոչարյան

Պաշտպանական թիմը շատ մեծ գումար է ստանում այդպիսի հայտարություններ անելու համար, դա իրենց խնդիրն է

Որքանով, որ հասցրեցի ՄԻԵԴ կարծիքին ծանոթանալ, ասում է ՝Ռոբերտ Քոչարյանը թող ակնկալիքներ չունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ հրապարակած կարծիքին:

Անդրադառնալով դիտարկմանը, որը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նշում են, որ կարծիքի մեջ նշվում է, որ 300.1 հոդվածի հետ կապված անորոշություն կա, Անդրանիկ Քոչարյանն ասաց.

«Պաշտպանական թիմը շատ մեծ գումար է ստանում այդպիսի հայտարություններ անելու համար, դա իրենց խնդիրն է»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ տեսակետ ունի այն մասին, որ դատարանը բավարել է պաշտպաններից մեկի հայցադիմումը՝ մինչև համավարակի ավարտը ՀՀ երկրորդ նախագահի՝ Իզմիրլյան ԲԿ-ում մնալու վերաբերյալ, Անդրանիկ Քոչարյանն ասաց.

«Տա Աստված, համավարակն ավարտվի, որպեսզի դատաքննությունն սկսվի, Ռոբերտ Սեդրակիչը լավ կանի՝ մասնակցի դատաքննությանը, պաշտպանական թիմին նոր հրահանգներ տա, որպեսզի մտնեն դատական պրոցեսի մեջ և այն բոլոր խոչընդոտները, որոնք իրենք տեսնում են, որ իրականացվել են իր անձի նկատմամբ, ի հայտ գան: Բայց չէ, որ այդ բոլոր հատորները՝ 800 վկայություններն ամբողջացնում են մարտի մեկին տեղի ունեցածի ամբողջ պատկերը՝ հատկապես պաշտոնյանների կողմից իրականացված որոշումների տեսքով»,-ասաց նա: