Քոչարյանը Խաչատուրովին խորհուրդ տվեց մինչև հունիսի 4-ը ներկայանալ

Այլապես կլինեն եզրահանգումներ, որոնցով կզբաղվեն այլ մարմիններ. Անդրանիկ Քոչարյան

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ևս երկու օր ժամանակ ունի հանձնաժողով ներկայանալու և հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու համար, այլապես մեր ներկայացված եզրակցության մեջ կլինեն եզրահանգումներ, որով պետք է զբաղվեն այլ մարմիններ, քննիչ հանձանաժողովն այլևս անելիք չի ունենա: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ այսօր հանձնաժողովը հեռավար ձևաչափով քննում էր նախկին արտգործանախարար էդվարդ Նալբանդյանին: Հեռավար հարցուպատասխանը տևեց երկու ժամից ավելի: Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ՝ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ հայտարությունն այս պահին հնչեցնում է հատկապես Էդվարդ Նալբանդյանին երկու ժամից ավել լսելուց հետո:

«Կան բաներ, որոնց շուրջ հանձնաժողովի հարցերին պիտի պատասխանի Յուրի Խաչատուրովը, դրանք այնքան կաևոր են, որ ես հիմա այս հայտարությունն անում եմ»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչու է ԶՈՒ նախկին ԳՇ պետը մերժում հանձնաժողով ներկայանալու հրավերը, քանի որ այլ նախկին պաշտոնյաններ չեն մերժել:

«Մի անգամ կատակով ասեցի՝ մնում էր Թրափին հրավիրեինք և նա էլ չէր մերժի, ինչու է Խաչատուրովը մերժում: Նույնիսկ իր ենթակայության տակ գտնված զինվորականները, այլ պաշտոնյաններ մեծ պատրաստակամությամբ եկել և օգնել են մեզ՝ իրողությունները ճիշտ հասականալու համար: Եթե Մոսկվայից ինքնաթիռ լիներ, չկասկածեք, որ պարոն Նաբանդյանը կգար»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը Խաչատուրովին խորհուրդ տվեց մինչև հունիսի 4-ը ներկայանալ: Նա ասաց, որ Խաչատուրովն իր համարը լավ գիտի, կարող է կապ հաստատել իր հետ։