Լենան և Սոնան սպասում են իրենց առաջնեկին, Ծառուկյանի աղջիկը զույգ դուստր է ունեցել․ Ազգը բազմանում է

Երկվորյակ աղջիկներին անվանակոչել են՝ մեկին՝ Խաչատուր Սուքիասյանի կնոջ, մյուսին՝ մոր անունով․ «Հրապարակ»

«Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին։

Իրենց առաջնեկին են սպասում «Իմ քայլի» երկու պատգամավոր կանայք՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը և Սոնա Ղազարյանը։ 

Առողջություն և թեթև ծննդաբերություն ենք մաղթում ապագա մայրիկներին։

Իսկ մի քանի օր առաջ ծնվել են Գագիկ Ծառուկյանի թոռները․ նրա աղջիկը զույգ դուստր է ունեցել։ 

Հիշեցնենք, որ Ծառուկյանի աղջիկն ամուսնացած է Սուքիասյանի որդու հետ։

Երկվորյակ աղջիկներին անվանակոչել են՝ մեկին՝ Խաչատուր Սուքիասյանի կնոջ, մյուսին՝ մոր անունով։»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։