Վարչապետի որոշումը պարտադիր է պաշտոնյաների համար. իմ և նախարարի միջև չի կարող հակասություն լինել. Փաշինյան

Կառավարությունը փրոձում է հավասարակշռել տնտեսական, սոցիալական, առողջապահական խնդիրները
Արսեն Թորոսյան Նիկոլ Փաշինյան

Ընդհանրապես վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել. պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այս ընթացքում հակասություններ եղել են վարչապետի եւ առողջապահության նախարարի, վարչապետի եւ պարետի միջեւ:

«Վարչապետը լսում է բոլորին, կայացնում է որոշում եւ այդ որոշումը պարտադիր է բոլոր պաշտոնյաների համար, որոնք պարտավոր են ենթարկվել վարչապետի որոշումներին:

Ընդհանուր առմամբ մեզ մոտ քննարկումները բուռն են, բազմազան են, բոլորն իրենց տեսակետն արտահայտելու հնարավորություն ունենում են, այդ բանավճում է, որ փորձում ենք գտնել ամենաօպտիմալ լուծումները»:

Ինչ վերաբերում հարցին, թե ինչպես է պատահում, որ վարչապետը հայտարարում է, որ իրավիճակը վերահսկելի է, իսկ առողջապահության նախարարը ճիշտ հակառակն է ասում, Փաշինյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է տեսակետների տարբերություններին, դա կարող է կախված լինել մի քանի հանգամանքի հետ: Օրինակ, առողջապահության նխարարը լինելով առողջապահության ուղղության պատասխանատուն ինքն առավելապես հարցերը դիտարկում է զուտ առողջապահական տեսակետից, ինչը իր աշխատանքն ու պարտականությունն է:

Իսկ կառավարությունը փրոձում է հավասարակշռել տնտեսական, սոցիալական, առողջապահական խնդիրները: Դա ոչ թե հակասություն է, այլ այդտեղ միշտ կա առաջնահերթությունների ճիշտ բալանսը գտնելու հարց: Դա չի կարող լիարժեք լինել առողջապահության նախարարության սրտով, որովհետեւ իրենք կուզենային, որ 100 տոկոսով միայն առողջապահական խնդիրը դրվեր: Սակայն նաեւ տնտեսական գործոններն են շատ կարեւոր եւ մենք հավասարակշռության ճիշտ կետը գտնելու անհրաժեշտության առաջ ենք  կանգնած:

Ընդհանուր առմամբ, ես չեմ կարծում, թե պետական մարմինների աշխատանքի սինխրոնացումը կատարելության ենք հասցրել: Ամեն ինչ անում ենք, որ այդտեղ առաջընթաց ունենանք»: