Արցախի դրոշը կրկին չկար․․․ «Արցախի ներկայացուցիչ» արտահայտությունը կարծես թե կոնկրետանում է

Վարչապետը պիտի պարզաբանի այս հարցը․ Արցախը Հանրապետությու՞ն է, թե՞ Հայաստանի մարզ

Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը:

Առաջին Պաշտոնական հանդիպումն է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի հետ։ Ու դա պիտի լիներ արժանապատիվ հանդիպում՝ հարգվեր Արցախի Հանրապետության դրոշը։

Հանդիպման ժամանակ չկար Արցախի դրոշը։ Եթե 2019 թվականի հոկտեմբեր ամսին Նիկոլ Փաշինյանը Երևանում` կառավարությունում, ընդունել էր Բակո Սահակյանին և հանդիպմանը տեղադրված էր միայն ՀՀ դրոշը, որը քննարկումների  առիթ դարձավ, բայց և լռեցվեց՝ իբր մոռանալու  պատճառով է եղել,  այսօր դա ընկալելի չէ։

Վարչապետ ընտրվելու առաջին տարվա մայիսի 9-ին Ստեփանակերտում Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու խոստում տվող Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս կարող էր Արցախի նորընտիր  նախագահի հետ պաշտոնական հանդիպմանը «մոռանար հանձնարարել տեղադրելու» Արցախի Հանրապետության դրոշը։ Ընկալելի չէ, որովհետև վարչապետի կողմից հայտարարված «Արցախի ներկայացուցիչ» արտահայտությունը կարծեք թե կոնկրետանում է։ Արցախի նախագա՞հ, թե Արցախի ներկայացուցիչ։

Վարչապետը պիտի պարզաբանի այս հարցը։ Արցախը Հանրապետությու՞ն է, թե՞ Հայաստանի մարզ։

Արցախը որպես անկախ պետություն ունի իր պետական խորհրդանիշերը՝ ազգային, դրոշ, զինանշան, օրհներգ։ Արցախի նախագահն առանց Արցախի դրոշի ինչի՞ է նման․․․

Աղբյուրը՝ Հրապարակ․am