Այսօր վարակի ամենամեծ օջախը մայրաքաղաք Երևանն է․ տեսանյութ

Աստված չանի, որ հանդիպենք էն իրավիճակին, որ վերակենդանցման բաժանմունքներում ֆիզիկապես տեղ չլինի
Live24.am-ը ներկայացնում է

Պարետատան նիստից հետո Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի սկզբին վարչապետը ցավակցություն հայտնեց երեկ մահացած 15 և, առհասարակ, բոլոր հիվանդների հարազատներին ու մտերիմներին։ «Վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր վարակի ամենամեծ օջախը մայրաքաղաք Երևանն է։

Վարակի պոտեցիալ աղբյուրները ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, հասարակական տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, ամենուր։ Մենք հասկանում ենք, որ ելքը հակահամաճարակին կանոնների պահպանումն է, դիմակի համատարած կրումը, ձեռքերի ախտաահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը։

Պետք է բացառել որևէ գործարք, որում և՛ վաճառողը, և՛ գնորդը դիմակ չեն կրում։ Նիկոլ Փաշինյանը պահանջեց դադարեցնել դիմակի վերաբերյալ մեկնաբանությունները՝ ասելով, որ իրավիճակը լուրջ է և գնալով լրջանում է։ «Երբեք խոսակցություն չի լինում, որ, օրինակ, ակնոցը թանկ է, պետք է չկրեն, օճառը թանկ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նորից ասաց, որ դիմակը թանկ է, մարդիկ կրեն տնական պայմաններում պատրաստված դիմակ, պայմանով, որ դրանք օրվա ընթացքում փոխվեն ու լվացվեն։

Վարչապետը նորից ցույց տվեց, թե ինչպես ճիշտ կրել դիմակ, ամբողջությամբ, դրան հնարավորինս քիչ հպվել։ Նաև ասաց, որ կա 90-95 տոկոս հավանականություն, որ եթե երկու հոգի շփվում են դիմակով ու նրանցից մեկը վարակակիր է, մյուսը չի վարակվի։

Ինչ վերաբերում է նրան, որ վիճակն առավել քան լուրջ է։ Վարչապետը ասաց․«Աստված չանի, որ հանդիպենք էն իրավիճակին, որ վերակենդանցման բաժանմունքներում ֆիզիկապես տեղ չլինի։ Հիշեք, որ պակասող տեղը կարող է անհրաժեշտ լինել ձեր հարազատին։ Նաև անձամբ Ձեզ»։