Հարցին կպատասխանի վարչապետ Տիգրան Ուրիխանյանը․ Ալեն Սիմոնյանը շփոթվեց

Խնդրում եմ չհանդիմանել հարգարժան փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին էդ արտահայտության համար

Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 27-ին զվարճալի դեպք տեղի ունեցավ, որն առաջացրեց ներկաների ծիծաղը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցից հետո վարչապետին ամբիոն հրավիրելիս փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շփոթվեց ու հայտարարեց. «Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Ուրիխանյանը»: Սա դահլիճում ծիծաղ առաջացրեց։

Որոշ ժամանակ անց էլ վարչապետի պատասխանին արձագանքելիս Տիգրան Ուրիխանյանը նկատեց․ «Խնդրում եմ չհանդիմանել հարգարժան փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին էդ արտահայտության համար»։