Առնվազն երկու ֆիլմ կարող եք նկարել՝ «Հնդկական ադամանդի առեղծվածը» և «Ծխախոտը լեռներից. Կրասնոդար-Վորոնեժ-Սուխումի տրանզիտը»

Չնայած, մի քիչ էլ ոտքներդ կախ գցեք, խոշոր խայտառակությունները դեռ առջևում են

Տիկին Արսինե Խանջյան,

Հայաստանում նոր կինո նկարելու լուրջ հնարավորություն ունեք: Ժողվարչապետի ընտանիքը ոտքից գլուխ թաթախված է միջազգային մասշտաբների հասնող կոռուպցիոն մաֆիոզ սխեմաներում: Բոլորն են հասկանում՝ որքան էլ քրգործերով սպառնա, որքան էլ քրգործեր կարել տա, միևնույնն է՝ խոսելու են, բացահայտելու են, ձեր ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության, ավելի շուտ՝ իշխանությունը զավթելու և չտեսի պես պետական բյուջեն լափելու էությունը ցուցադրելու են:

Տիկին Խանջյան, բանը բանից վաղուց անցել է, հետքայլ չի լինելու, վախենալ չի լինելու, ժողվարչապետի շորթման առաջարկն ու շանտաժը ով պետք է, վաղուց արդեն ուղարկել է գրողի ծոցը: Շուտվանից չեք երևացել մեր կողմերում՝ Ձեր հայտնի ֆոտոխցիկով հանդերձ: Եկեք Հայաստան ու Ձեր սիրած գործով զբաղվեք՝ դոկումենտալ ֆիլմ նկարեք մաֆիոզ սխեմաներով ու Հայաստանը խայտառակելու գնով փող աշխատելու մասին: Առնվազն երկու ֆիլմ կարող եք նկարել՝ «Հնդկակական ադամդի առեղծվածը» և «Ծխախոտը լեռներից. Կրասնոդար-Վորոնեժ-Սուխումի տրանզիտը»: Չնարած, մի քիչ էլ ոտքներդ կախ գցեք, խոշոր խայտառակությունները դեռ առջևում են:

Միհրան Հակոբյան