Ավելին պահանջեցեք. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Այժմ դուք ձեր պահանջները ներկայացնում եք ճիշտ այնպես, ինչպես Ես Եմ պատվիրել, և շուտով դրա արդյունքը դուք կտեսնեք

Հիսուս

Մայիսի 26

Այժմ դուք ձեր պահանջները ներկայացնում եք ճիշտ այնպես, ինչպես Ես Եմ պատվիրել, և շուտով դրա արդյունքը դուք կտեսնեք: Շատ ժամանակ չի անցնի, և դուք կտեսնեք դրա իրական արդյունքը: Սա չհնացող մի օրենք է:

Դուք հիմա նման եք այն տղաներին, որ դասը սովորելու ջանադիր վարժություններ են անում: Մի դադարեք սովորելուց ու վարժություններ կատարելուց և շուտով շատ հեշտորեն կտիրապետեք ձեր դասին:

Դուք շատ հաճախ եք տեսնում ուրիշներին, ովքեր շատ հեշտորեն արտահայտվում և հրաշալիորեն արտացոլում են Իմ Զորությունը: Բայց դուք չեք տեսել այն կարգ ու կանոնը, որին ենթարկվում են նրանք՝ նախքան կդառնային Իմ Զորության այդօրինակ արտահյտողները: Կարգապահությունը մի բացարձակ անհրաժեշտություն է, մինչև Իմ Այս Ուժի Տրվելը Իմ Աշակերտներին: Այս մի հավելյալ վերընծայում է:

Դուք կարծում եք, թե արդեն այնքան շատ բան եք սովորել, որ ձեր կյանքը չի կարող այլևս սխալ լինել, ճիշտ է, բայց ուրիշները պետք է այնքան սպասեն, մինչև որ արտաքին նշանները տեսնեն ձեր կյանքի մեջ՝ նախքան այս հոգևոր ճշմարտության մեջ համոզվելը: