Երկու բժիշկներ, ովքեր որոշել են թե ով պետք է ապրի, եւ ով՝ մեռնի

Նրանց ժամանակակիցները կոչել են Doctor Death

աղասի ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայաստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ կորոնավիրուսի ինտենսիվ թերապիայի համար հանրապետությունում առկա է 186 մահճակալ, որից 154-ն արդեն զբաղված է։

Ի՞նչ պետք է անի այս պարագայում առողջապահության նախարարը՝ իհարկե, պետք է մտածի նոր մահճակալներ ձեռք բերելու մասին։ Օրինակ, հարեւան Վրաստանը հաջողությամբ է պայքարում համաճարակի դեմ, եւ այնտեղ քիչ արհեստական շնչառության ապարատներ են զբաղված։

Խելոք նախարարը կարող է մտածել հարեւանից նրան արդեն ոչ պետքական ապարատները գնելու, վարձակալելու, կամ փոխարինաբար վերցնելու մասին։

Հիմար նախարարը կարող է վիրավորել Վրաստանին, որպեսզի ոչ մի պարագայում այնտեղից օգնություն չակնկալի, ա նաեւ՝ իրեն իրավունք վերապահի որոշելու, թե ովքեր իրավունք ունեն բուժվելու եւ մնացած 32 մահճակալը զբաղեցնելու, եւ ով պետք է մեռնի։

Հ․Գ․Նկարում պատկերված են երկու բժիշկներ, ովքեր որոշել են թե ով պետք է ապրի, եւ ով՝ մեռնի։

Նրանց ժամանակակիցները կոչել են Doctor Death – Յոզեֆ Մենգելեն եւ Արսեն Թորոսյանը