Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

Հիշեցնենք, որ շաբաթ օրը դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն այսօր՝ մայիսի 25–ին, մերժեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների բողոքը կալանքը 2 ամսով երկարացնելու դեմ, Խաչատրյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։

2008-2014-ը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցրած Խաչատրյանն, ըստ փաստաբանների, ունի ողնաշարի և հենաշարժական ապարատի խնդիրներ, մարմնում իմպլանտ է տեղադրված։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին։