Բրիտանացի հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Հարլին Instagram-ում լողազգեստով գրավիչ լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին հիացնելով իր սլացիկ մարմնով, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը։
54-ամյա դերասանուհին կրել է Elizabeth Hurley Beach լողազգեստների շարքից փիրուզագույն լողազգեստ։
Լուսանկարում Հարլին թեթև դիմահարդարմամբ է և թափված թույլ գանգուրներով։
«Առհասարակ սիրում եմ մեկ կտորով լողազգեստ, իսկ այս մեկն աստվածային է։ Հատուկ առաջարկ է գործում մինչև երեքշաբթի»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին։
Հայտնի է, որ Էլիզաբեթ Հարլին իր մոր հետ ինքնամեկուսացել է իր 7,3 մլն դոլար արժողությամբ, 13 ննջասենյակ ունեցող առանձնատանը։
«Այժմ ես ապրում եմ Ուելսից ոչ հեռու։ Այնտեղ ապրում է քույրս՝ Քեյթը, մայրս նույնպես տեղափոխվել է ինձ մոտ»,- ավելի վաղ հայտնել էր դերասանուհին։
0Comments