ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ՝ Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելուն և համապատասխան եզրակացություն տալուն պարտավորեցնելու պահանջով:
Այս մասին տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգը։
Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին:
0Comments