Բացակայության 20 օրերից հետո Կիմ Չեն Ինը ներկայացել է հանրությանը

ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվում Կիմ Չեն Ինի լուրջ առողջական խնդիրների և նույնիսկ մահվան վերաբերյալ

Կիմ Չեն Ինը ռազմական կոմիտեի ընդլայնված նիստ է անցկացրել։

Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը նիստի մանրամասները հրապարակել է մայիսի 24-ին:

Նիստի անցկացման օրը չի նշվում, բայց երկրի ղեկավարի հրամանների մասին տեղեկացվել է մայիսի 23-ին:

Գործակալության հոդվածը ուղեկցվում էր առաջնորդի նկարով, որտեղ նա նստած է Տարածքային արտադրական համալիրի դրոշների մոտ:

Բացակայության 20 օրերի ընթացքում արևմտյան, հարավկորեական և ճապոնական ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվում Կիմ Չեն Ինի լուրջ առողջական խնդիրների և նույնիսկ մահվան վերաբերյալ: