Վախերն անօգուտ են. ինչպես հասնել հաջողության

Սխալներն ու անհաջողությունները դրական արդյունքի կարող են հանգեցնել
կին

կին

Վախերն անօգուտ են

Միայն պատկերացրեք, թե որքան ուժ ու նյարդեր եք ծախսում այն բանի համար, որը կարող է երբեք տեղի չունենալ։ Եկեք անկեղծ լինենք. դուք չեք կարող ամեն ինչ կանխել եւ կռահել։ Անհանգստությունը չի կանխի խնդիրները, հակառակը, այն կպակասեցնի ձեր՝ սթափ գնահատելու եւ ճիշտ որոշումներ ընդունելու ունակությունը։

Եթե վախենում եք մրսելուց, պաղպաղակ մի կերեք, չեք կարողանում ինչ-որ բան անել, մի սկսեք, կամքի ուժ դրսեւորեք եւ սովորեք «ոչ» ասել ինքներդ ձեզ։

Ծուլությունն օգտակար է լինում

Առհասարակ, ծուլությունը հենց այնպես չի լինում։ Այն, ինչը մենք կոչում ենք ծուլություն, երկու պատճառ ունի. կա՛մ մենք ինչ-որ բան անելու մոտիվացիա չունենք, կա՛մ մեր կենսական էներգիան ու ուժերը չեն բավարարում։ Առաջին դեպքում ամեն ինչ պարզ է. դուք պետք է անեք այն, ինչ ձեզ պետք չէ եւ հետաքրքիր չէ, ուստի ինչո՞ւ անել առհասարակ։ Իսկ եթե հոգնել եք, ձեր ծուլությունը նշան է այն բանի, որ ձեր ուղեղը ծանրաբեռնված է եւ չի կարող արդյունավետ աշխատել։

կին

Սխալներն ու անհաջողությունները դրական արդյունքի կարող են հանգեցնել

Դժբախտաբար, մանուկ տարիքում մեզ սովորեցնում են, որ սխալվելը վատ է։ Ձեր ցանկացած սխալի հետեւում է պատիժը՝ օրագրում 2 նշանակելուց՝ մինչեւ անկյուն կանգնելը։ Բայց ինչո՞ւ «դժբախտաբար»։ Բանն այն է, որ սխալները ոչ միայն խնդիրներ են, այլեւ անհրաժեշտ կենսափորձ։

Ինչպե՞ս կհասկանաք ճիշտն ու սխալը, եթե չսխալվեք։ Ձախողումներն աղետ չեն, այլ ընդամենը ճիշտ «երթուղու ընտրություն» դեպի նպատակ։ Մի վախեցեք սխալվել։ 

Մի մոռացեք ձեր երազանքների մասին

Առօրյայում կարող եք մոռանալ ձեր երազանքների մասին։ Օրինակ, եթե ձեր կարիերայի սկզբում դուք երազում էիք ցատկել պարաշյուտով, ապա մի քանի տարի անց ձեզ թվում է, որ առանց դրա էլ լավ է։ Երազանքն իրականացնելու առաջին իսկ հնարավորության դեպքում սկսում են այն չիրականացնելու մի շարք պատճառները՝ թանկ է, վտանգավոր է եւ այլն։ Այդպես մենք փորձում ենք համոզել ինքներս մեզ, որ երազանքները «չեն տեղավորվում» մեր իրական կյանքում։

Հնարավոր է, սակայն, իսկապես փոխվել են ձեր նպատակներն ու ձեզ համար իսկապես կարեւոր է կարիերայի աճը, քան ամեն ինչ փոխելու եւ ադրենալինի չափաբաժին ստանալու հնարավորությունը։

կին

Կոնկրետացրեք ձեր ցանկությունները

Ցանկություններին ու նպատակներին հասնելու համար բավական չէ դրանք գլխում պահել ու պարզապես ցանկանալ՝ պետք է լավ պատկերացնել, թե ինչ կերպ եք դուք ցանկանում դա անել։ Փորձեք ձեր երազանքները տեղափոխել թղթի վրա։ Ի՞նչ եք ցանկանում։ Որքա՞ն ժամանակ ու փող դրա համար ձեզ անհրաժեշտ կլինի։ Որտեղի՞ց կարող եք գտնել այդ փողերը։ Ո՞վ կարող է ձեզ օգնել հասնել ձեր նպատակին։ Որքան մանրամասնություններ դուք նշում եք, այնքան ավելի հստակ եք պատկերացնում այդ գործընթացը։

կին

 

Աղբյուրը՝ news.am և Glamour.ru