Ընդդիմադիր Փաշինյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա հին Հայաստանում չէին հարձակվում

Նոր Հայաստանում հարձակվում են, որովհետև Փաշինյանը երբեք իրավական պետության տեսլական չի ունեցել

Հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա կատարված հարձակման դեպքին։

«Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա հին Հայաստանում չէին հարձակվում: Հին Հայաստանում կար ընտանիք, կին, երեխաներ հասկացություն, կարմիր գծեր կային:

Նոր Հայաստանում մի շարք ընդդիմադիր գործիչների և այլախոհների փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա հարձակվում են: Որովհետև Նիկոլ Փաշինյանն ու իր անփառունակների խմբակը երբեք, կրկնում եմ՝ երբեք իրավական պետության տեսլական չեն ունեցել: Սրանք ունեն խուժանապետության օրակարգ, որտեղ ընդդիմադիրներին կամ բանտարկում եմ կամ ծեծում են, փաստաբանի ընտանիքի վրա հարձակվում են, այլախոհներին ասֆալտին են պարկացնում:

Տիգրան Աթանեսյան ջան, պինդ կաց եղբայր, ամեն բան լավ է լինելու, խուժանապետության ամիսները հաշված են»։

Նշենք, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի մոտ ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ ու հայհոյանքներ են հնչել։