Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունանում է. Միշուստին

Այսօր առաջին օրն է, երբ դուրս գրվածների թիվն ավելին է վարակվածներից. ՌԴ վարչապետ

Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աստիճանաբար կայունանում է:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Այսօր առաջին օրն է, երբ դուրս գրվածների թիվն ավելին է վարակվածներից: Դա լավ նորություն է, և, հնարավոր է, մենք սկսել ենք անցում կատարել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության բարձր կետից: Դա ցույց է տալիս, որ իրավիճակը աստիճանաբար կայունանում է`հատկապես Մոսկվայում, որն առաջինը բախվեց նոր վարակին»,-ասել է վարչապետը:

Միշուստինի ներկայացրած տվյալների համաձայն, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում երկրում ավելի քան 164 հազար մահճակալ են առանձնացրել, այդ թվում` 24 հազար 700-ն ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում: