Մաֆիոզ մտածողությունը Հայաստանում այնքան խորացած է, որ հեղափոխությունից հետո այն կամաց վերականգնվում է: Մարդը մտածում է, որ «ես լինեի կաբինետում, կդնեի կհագցնեի»: Ես այդպես մտածողներից մեկը չեմ, հանկարծ չփորձենք ինձ կապել այդ մտածողության հետ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ ներկայացնում այն մարդկանց, ովքեր այդպես են մտածում: Այնպես որ մենք չենք պատրաստվում հերքել տարածվող տեղեկությունները, ով ինչի ուզում է հավատալ, թող հավատա, հալալ ա իրան: Մենք մեր ամբողջ կյանքով ենք հերքել: 100 բան հերքենք, ևս 100 պոչից կկպցնեն»,-ասաց վարչապետը՝ հավելելով, թե գիտի, որ հիմա դժվար է, բոլորի համար է դժվար, ամեն մեկն իր դժվարությունն ունի. «Կարող ա մտածեն, որ իմ ձայնը տաք տեղից է գալիս, սակայն սա էլ իր դժվարություններն ունի: Բոլորս նույն յուղի մեջ ենք տապակվում, կաթսան նույնն է, յուղն էլ նույն աստիճանով է եռում»:
0Comments