100 հազարի փոխարեն՝ 10 հազար դրամ. մեղմացվում են արտակարգ դրության խախտման համար տուգանքների չափերը

Օրենսդրական այս նախաձեռնությամբ առաջարկվում է 10 հազար դրամ տուգանք սահմանել այն մարդկանց համար, ովքեր փողոց դուրս գալից իրենց հետ պաշտպանիչ դիմակ չեն ունենա
կորոնամիրուս

Խորհրդարանականները երկրորդ եւ վերջին ընթերցմամբ արագացված ռեժիմով քննարկում են Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Ներկայացնելով կառավարության օրենսդրական նախաձեռնությունը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ այն քաղաքացիները, ովքեր արտակարգ դրության պահանջները խախտելու համար տուգանվել էին 100 հազար դրամի չափով, 10 հազար դրամ տւգանք կվճարեն: Ընդ որում, նա նշեց, որ այդ զիջումները չեն վերաբերի մեկուսացման ռեժիմը խախտած քաղաքացիներին:

Այս մեղմացումը, փոխնախարարի խոսքով, պրոֆիլային հանձնաժողովի աշխատանքի ընթացքում առաջարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, եւ այն հաստատվել է արդարադատության նախարարության կողմից:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 19-ին արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ հաստատեց կառավարության առաջարկած Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Օրենսդրական այս նախաձեռնությամբ առաջարկվում է 10 հազար դրամ տուգանք սահմանել այն մարդկանց համար, ովքեր փողոց դուրս գալից իրենց հետ պաշտպանիչ դիմակ չեն ունենա: