Խորհրդարանն ինքնալուծարվել է․ նախագահը կորոշի ընտրությունների հստակ ամսաթիվը

Ինքնալուծարմանը կողմ է քվեարկել 80 օրենսդիր
խորվաթիայի խորհրդարան

Խորվաթիայի խորհրդարանը պատգամավորների ձայների մեծամասնությամբ ինքալուծարման որոշում է կայացրել:

Որոշման պատճառը խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, Թերթ․am-ի փոխանցմամբ՝ հայտնում է eadaily.com կայքը:

Խորհրդարանի ինքնալուծարմանը կողմ է քվեարկել 80 օրենսդիր:

Համապատասխան առաջարկը ներկայացվել է իշխող մեծամասնության խորհրդարանական վեց խմբի կողմից:

Ընտրությունները կայանալու են հունիսին կամ հուլիսին:

Դրանց անցկացման հստակ ամսաթիվը որոշելու է նախագահ Զորան Միլանովիչը: