ՀՀ Վարչապետի ֆեյսբուքյան էջում 2020 թ․ հունվարի 25-ին հրապարակվել էր մի կնոջ դիմում, թե՝ շուրջ 20 տարի Կանադայում բնակվելուց հետո, 2019 թվականի հուլիսին վերադարձել է Հայաստան և դիմել՝ ՀՀ քաղաքացիություն ու անձնագիր ստանալու համար։
Անձնագրային բաժնի աշխատակցուհին սպասարկելիս նրա հետ վարել է անհարկի խոսակցություն. տեղեկանալով, որ նա Հայաստան է վերադարձել Կանադայից, մեղադրական տոնով հարցրել է, թե ինչու է վերադարձել, և տեղեկանալով, որ վերադարձը կապված է ՀՀ Վարչապետի հայտարարության հետ, հնչեցրել է վիրավորական արտահայտություններ ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցչի հասցեին, հայտարարել, թե՝ «Փաշինյանը բոլորիդ խաբել է»։
Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով անձնագրային բաժնի աշխատակցուհին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ մյուս երկուսին հայտարարվել է խիստ նկատողություն:
0Comments