Դիմել եմ հոգեբանի օգնությանը եւ դա ավելի քան նորմալ քայլ է․ Աննա Հակոբյան․ տեսանյութ

Մեր համար առաջին խնդիրը հոգեբանին դիմելու տաբուն է

Ինչո՞ւ է ամոթ հոգեբանին դիմելը:

Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Քննարկումները ցույց տվեցին, որ մեր համար առաջին խնդիրը հոգեբանին դիմելու տաբուն է: Մի քիչ ավելի պակաս, բայց գրեթե նույնքան կարեւոր էր կնոջ եւ տղամարդու նկատմամբ տարբեր վերաբերմունքը:

Բոլորը համաձայն էին մի հարցում, մեր հասարակության մեջ հոգեբանին դիմելը համարվում է ամոթ:

Իմ անձնական կարծիքով, որը հիմնված չէ որեւէ մասնագիտական կարծիքի վրա, մարդու նորմալ կամ ոչ նորմալ լինելու մեր պատկերացումները մնացել են խորը խորհրդային ժամանակներում: Մեր պատկերացմամբ մարդը կամ լինում է նորմալ, կամ հոգեկան հիվանդ: նորմալը այն մարդն է, որը հոդաբաշխ մտքեր է արտահայտում, ժամանակին ժպտում է, բարեւում է հարեւանին, որպիսությամբ է հետաքրքրվում, ոչ մի տարօրինակ բան չի անում: Իսկ այն մարդը, որ օրինակ հարեւանին տեսնելիս հարձակվում է նրա վրա, հարվածում է, կամ այն մարդը, որ սկսում է իր  մազերը պոկել կամ դեմքը ճանկռել, կամ այլ անկանոն շարժումներ է անում, համարվում է հոգեկան հիվանդ: Այս երկու տարբերակումից բացի մենք որպես հասարակություն չունենք պատկերացում հոգեկան առողջության վերաբերյալ:

Հենց դա է պատճառը, որ այն տղամարդը, որ նման արարք էր գործել, բոլորի բնորոշմամբ նորմալ մարդ էր: Նրա հետ շփված բոլոր մարդիկ ասում էին, որ նա նորմալ մարդ էր, բոլորը զարմացած էին, որովհետ նա տաօրինակ բաներ չէր անում, մազերը չէր պոկում, ձեր հարձակվում, նույնիսկ ժպտում էր, բարեւում էր:

Բայց գիտականորեն հաստատված փաստ է, որ նորմալ վիճակում գտնվողն մարդը չի կարող ինքնասպանություն գործել: Այստեղ է, որ բախվեցինք այդ խնդրին:

Իսկ ի՞նչն է փոխվել խորհրդային շրջանից այս կողմ, ինչ ենք բաց թողել, որ ունենք դեպք, որը զարմանք է պատճառում: Պատճառն այն է, որ նոր ժամանակները, ոնր կյանքի տեմպն իր հետ բերել է հիվանդության նոր տեսակներ, որոնք մենք չենք ճանաչում: Դրանք մեծ մասամբ չերեւացող են, հոգեկան առողջության, մտքի առողջության, հետ են կապված:

Խորհրդային տարիների դանդաղ, հանդարտ կյանքի տեմպը կարող էր մեզ թույլ տալ կյանքը բաժանել երկու մասի՝ նորմալի եւ աննորմալի:

Այսօր առկա է կյանքի բոլորովին այլ տեմպ, կատաղի մրցակցություն, խնդիրների, տեղեկատվության բազմազանություն: Կարող ենք հասկանալ, թե ինչու են ի հայտ եկել նոր հիվանդություններ, որոնք չենք ճանաչում»:

Աննա Հակոբյանը բերեց իր օրինակը. «Երբ իմ ամուսինը 2008-ից հետո հայտնվեց ընդհատակում, հետո բանտում, երբ ես ծանրաբեռնվեցի, ունեցա ինֆորմացիա, որի հետ դժվար էի համակերպվում, մասնավորապես, նրա ընդհատակում գտնվելու, բանտում գտնվելու հետ, զուգահեռաբար ընտանիք, երեխաներ, աշխատանք: Ժամանակի ընթացքում եկավ մի իրավիճակ, երբ հասկացա, որ չեմ կարողանում հաղթահարել անձնական մի վիճակ: Իմ դեպքում դա արտահայտվում էր սուր տագնապի զգացողությամբ: Տագնապի զգացողությունը բոլորի համար էլ նորմալ է, բոլորն էլ ունեն վախեր, բայց մարդիկ նաեւ կարողանում են հաղթահարել այդ վախերը: Ես ժամանակի ընթացքում զգացի, որ չեմ կարողանում կառավարել տագնապի զգացողությունը եւ դա զազդումէ  իմ կյանքի բնականոն հունի վրա: Ես ծանոթ չէի, թե դա ինչ է: Ես դիմեցի մեր շատ լավ բարեկամ Google-ին՝ հասկանալու համար, թե դա ինչ է: Այնտեղ գտա մեծ տեքստեր, «պանիկ ատակա» արտահայտությունը, թե դա ինչպես կարող է մարդու կյանքը խաթարել, ինչպես կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Երբ ես ճանաչեցի, որ աշխարհում գոյություն ունի նման բան, դիմեցի օգնության՝ բարեկամներ, ընկերներ, հարազատներ, խմբագրության մեր աշխատակիցներին, որոնք անտարբեր չէին, հոգատար էին, հատկապես այդ տարիներին: Եվ ի՞նչ էի ստանում որպես պատասխան, որն ամենասարսափելին էր,, ասում էին՝ ներշնչում ես քեզ, տրամադրվի, կանցնի: Ամենատանջլին դա էր, որ դու զգում ես, որ մասնագետի կարիք ունես, դու չես կարողանում ինքդ հաղթահարես, եւ քեզ խորհուրդ են տալիս ինքնաներշնչվել, ինքնաբուժվել: նույնիսկ չէին համարում, որ դու խնդիր ունես, որովհեռտեւ նորմալ գալիս ես աշխատանքի, նյութեր ես դնում, թերթ ես խմբագրում, կարողանում ես նույնիսկ ժամանակին ժպտալ: Ի՞նչ է նշանակում՝ մասնագետի կարիք ունես, ոնց քեզ ներշնչել ես, այդպես էլ հետ ներշնչի:

Ես ի վերջո դիմեցի հոգեբանի, որ ասեմ՝ մեծ գոհունակություն ունեցա դրանից, չեմ կարող, որովհետեւ եզրակացությունն այն էր, որ ես ուղղակի գերհոգնած եմ, եւ երբ գերհոգնածությունը վերանա, կվերանա նաեւ հետեւանքը: Հետո իմ ամուսինը վերադարձավ տուն, իմ գերհոգնածություն անմիջապես մարեց, ժամանակի հետ վերացավ:

Բայց այս օրինակը բերում էի, որ մենք որպես հասարակություն մեր կողքը նայենք, եթե մարդն օգնության կարիք ունի, եւ մեզ համար դա ճանաչելի չէ, փորձենք ճանաչել: Նախ պետք է ճանաչենք, թե ինչի հետ գործ ունենք, որպեսզի թույլ չտանք այդ թշնամին, որը հարձակվում է քեզ վրա առանց կողմնակի օգնության ինքնուրույն չես կարող դրա դեմ պայքարել:

Երբ ես ծանոթանում էի նման նյութերի, այնտեղ շատ հստակ գրված էր, որ ժամանակին չկանխելու դեպքում դա սպառնալիք է մարդու կյանքին, որովհետեւ կարող են լինել այնպիսի երեւույթներ, ինչպիսին մեր շուրջը հիմա տեղի է ունենում: Երկու տարբերակ կա, ինքը կարող է զարգանալ եւ մարդուն հասցնել այդ վիճակին, երկրորդը՝ կարող է չհասցնի դրան, բայց մեր հարազատը մեր կողքը տառապի ու մենք չուզենանք ոչ մի բանով օգնել:

Մենք մի հասարակություն ենք, որ երբ մեր հարզատի մատից պետք է փուշ հանել, բոլորին խառնում ենք իրար, լավագույն մասնագետին ենք  գտնում: Մենք մի հասարակություն ենք, որ երբ հարսը պետք է ծննդաբերի, ամբողջ գերդաստանով ծննդատան պատերի տակ կանգնում ենք մինչեւ համոզվենք, որ ամեն բան լավ է: Եվ այսպիսի հասարակությունում հանցավոր չիմացության մեջ մնալ եւ թույլ տալ, որ մեր հարազատը չկարողանա հաղթահարել իր խնդիրները, չօգնել նրան, էլ չեմ ասում ամոթի ու ծաղրի թեմա սարքել, դա ուղղակի մեզ չի սազում:

Նա կոոչ արեց իսպառ մեր հասարակությունից վերացնել մտայնությունը, թե հոգեբանին դիմելն ամոթ է:

Վերջերս կարդում էի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ինքնակենսագրականը եւ պարզվեց, որ իր մայրիկը նույնպես ունեցել է նման խնդիրներ եւ այնտեղ նույնպես սխալ են հասկացել: Եվ այնտեղ նույնպես այդ խնդիրը եղել է: Կանադան դա ունեցել է 30-40 տարի առաջ»: