Հայաստանից մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակն է կալանվել Վորոնեժի օդանավակայանում

Բեռը կշռում է մի քանի տասնյակ տոննա, և Հայաստանից Ռուսաստան է հասել մայիսի իննին

Վորոնեժի օդանավակայանում կալանվել է Հայաստանից տարված մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակը։

Համաձայն հաստատված տեղեկատվության, մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակը կալանվել է տրանսպորտային ոստիկանության կողմից, որը այն ուղարկել է փորձաքննության։

EADaily-ի փոխանցման համաձայն, Վորոնեժի օդանավակայանի շրջանում ձերբակալված մաքսանենգ ծխախոտի բեռը մի քանի տասնյակ տոննա է կշռում։

Այն բեռնելու համար մի քանի հեռագնաց բեռնատարներ են սպասել, որոնք պետք է ծխախոտը հասցնեին Ստավրոպոլ։

Բեռը Հայաստանից Ռուսաստան է հասել մայիսի իննին։