100 հազար մարդու հաշվով ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվել է 172 մարդ, Վրաստանում՝ 18 մարդ, իսկ աշխարհում՝ 63 մարդ

ՀՀ-ում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 351 մարդ, Վրաստանում՝ 6 մարդ

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրում կորոնավիրուսի դեպքերի այսօրվա ցուցանիշին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվելու գրանցված դեպքերի թվով այսօր ՀՀ-ում գրանցվել է մինչ այժմ արձանագրված ամենաբարձր ցուցանիշը:

«ՀՀ-ում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 351 մարդ։

Վրաստանում՝ 6 մարդ։ ՀՀ-ում վարակվածների ընդհանուր թիվն է՝ 4823, Վրաստանում՝ 701։

100000 մարդու հաշվով ՀՀ-ում վարակվել է 172 մարդ, Վրաստանում՝ 18 մարդ, իսկ աշխարհում՝ 63 մարդ»։