Հայաստան վերադարձող քաղաքացիները ոչ թե կգնան 14-օրյա կարանտինի, այլ ինքնամեկուսացման ռեժիմի. Ավինյան

Օդային տարածքի բացում նախապես պլանավորում ենք անել հունիսի կեսերից

Վաղվանից այն անձինք, որոնք օդային ճանապարհով վերադառնում են, ոչ թե 14 օր կարանտինում են անցկացնելու, այլ գնալու են ինքնամեկուսացման ռեժիմի: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Նախապես պետք է իրենցից հավաքագրվի, պետք է ունենանք իր հեռախոսի համարը, հասցեն, որի միջոցով պետք է պարբերաբար կապի դուրս գանք:

Օդային տարածքի բացում նախապես պլանավորում ենք անել հունիսի կեսերից։ Մենք արդեն իսկ եկող քաղաքացիներին ուղարկում ենք ինքնամեկուսացման, վաղվանից այդպես ենք սկսելու անել և էֆեկտիվորեն հետևելու ենք, որ նրանք պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը։ Եվ անպայմանորեն տուգանելու ենք այն անձանց, ովքեր այդ ռեժիմը խախտում են»,-ասաց պարետը: