Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Նա աշխատանքային խնդիրներ ունի սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հետ

Հրապարակի տեղեկություններով՝ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։

Նա տարբեր շրջանականերում արդեն հայտնել է իր որոշման մասին։

Սմբատ Գոգյանը աշխատանքային խնդիրներ ունի սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հետ, մասնավորապես՝ նա հրաժարվում է կատարել Հարությունյանի խնդրահարույց ցուցումները։

Գոգյանն այս պաշտոնին նշանակվել է հեղափոխությունից հետո՝ 2018-ի հունիսին։