Ինչ խոստման դիմաց Ալիևը 2 տարի սահմանին առանձնապես «չարություն» չի անում

Մնացականյանի նյարդերը չեն դիմանում
Զոհրաբ Մնացականյան Միհրան Հակոբյան

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով անդրադառնում է երեկ ֆեյսբուքյան օգտատեր Հակոբ Բերբերյանի կողմից հրապարակված տեսանյութին, որտեղ վերջինս մոտենում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, ով էլ բարկացած պատասխանում է քաղաքացու հարցին։

Նա մասնավորապես նշել է, որ Մնացականյանի նյարդերը չեն դիմանում, քանի որ մի կողմից պետք է բացատրի ինչո՞ւ է թաքուն, իր բնորոշմամբ՝ «շեֆի հետ միասին» 2 տարի «տարածքներ խաղաղության դիմաց» տարբերակ բանակցել, մյուս կողմից՝ կատարի նրա առաջադրանքը, այն է՝ ծնկաչոք աղերսել ռուսական կողմին, որ ջրի երես չհանեն Փաշինյան ազգանունը կրող մարդկանց կապը մաքսանենգությամբ զբաղվող միջազգային մաֆիոզ ստրուկտուրաների հետ:

«Ի վերջո պետք է չէ՞ բացատրի, թե ինչ խոստման դիմաց Ալիևը 2 տարի սահմանին առանձնապես «չարություն» չի անում, և ինչո՞ւ Լավրովը գաղտնազերծեց այդ չարաբաստիկ դավադրությունը: Կարծում եք՝ այդ մասշտաբի դավադրության բացահայտված փաստերը բացատրելը հե՞շտ գործ է»,- գրել է Հակոբյանը և հավելել՝ ո՞վ լիներ նրա փոխարեն, որ հանգիստ լիներ, երբ, Հակոբյանի բնորոշմամբ՝ «շեֆը» ամեն օր խայտառակվում է ներսում և դրսում, ամեն օր նոր փաստեր են ի հայտ գալիս, որ նա սովորական խաբեբա է, որի կլոունադայի համար վերջում պատասխան է տալու նաև նույն ինքը՝ երկրի գլխավոր դիվանագետը:

Չէ որ արդար ու ամենաբարձր չափանիշներին համապատասխան մրցակցային դատարանը պարոն Մնացականյանին բազում հարցեր ունի տալու, այդ թվում նաև՝ մաքսանենգության փաստը կոծկելու դիմաց ի՞նչ է առաջարկել ռուսական կողմին»: