Որձ է․ մի օր անպայման կգնա Իջեւանից՝ էգ գտնելու համար

Պետք է գնա, նորից հետ գա

6 օր առաջ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց հայ հասարակությանը, որ Իջեւանի անտառներում կովկասյան ընձառյուծ է հայտնվել։ 

Մենք տեղեկացանք Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման (FPWC) հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանից՝ այս կովկասյան ընձառյուծը որձ առանձնյակ է, որն անպայման մի օր կգնա Իջեւանից՝ էգ գտնելու համար։ FPWC հիմնադրամի նախագահի հետ խոսակցության այս հատվածը մի տեսակ շատ ռոմանտիկ ստացվեց, քանի որ մեր հարցերին ի պատասխան, թե տեղի՞ն է մարզպետարանի եւ վարչապետի ոգեւորությունը՝ կմնա՞ ընձառյուծն Իջեւանում, նա արձանագրեց․ «Ինքն այդտեղ մնալու խնդիր չունի, ինքը պետք է անպայման ողջ տարածաշրջանով ֆռռա, որպեսզի գտնի էգին ու բազմանա։ Դա իրենց բնականոն կյանքն է։

Այնպես որ, մնալ-չմնալու խնդիր դրված չէ։ Ինքն անպայման պետք է գնա։ Պետք է գնա, նորից հետ գա»։

«Նորից հետ գալու» պայմանն էլ այն է, որ Խոսրովի արգելոցում մեծացած կենդանու կերը հարուստ լինի, կրակոցներ չհնչեն, զգա, որ մարդու կենսագործունեության ոլորտը պակասել է։ Իսկ հովազների համար Արարատից Տավուշի մարզ հասնելը 3 օրվա գործ է։ Նշենք, որ սա այն եզակի դեպքերից է, երբ ընձառյուծի ներկայությունն Իջեւանում իրոք աննախադեպ է․ վերջին անգամ Իջեւանում ընձառյուծ տեսել էին 50 տարի առաջ՝ 1970-ականներին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում