«Օրենքով գողերը» դատի են տվել Վրաստանի նախագահին

Խոսքն այն «օրենքով գողերի» մասին է, որոնք արդարացվել էին վրացական դատարանների կողմից 2013-18թթ

«Օրենքով գողերը» դատական հայց են ներկայացրել ընդդեմ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի:

Նշվում է, որ գործը պայմանավորված է նախագահի որոշմամբ, որի համաձայն բազմաթիվ քրեական «հեղինակություններ» զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից, ինչն էլ սահմանափակել է նրանց տեղաշարժը դեպի այլ երկրներ: Բացի այդ, այլ երկրներում ձերբակալվելու դեպքում նրանց չեն արտաքսի Վրաստան:

Հիմնականում խոսքն այն «օրենքով գողերի» մասին է, որոնք արդարացվել էին վրացական դատարանների կողմից 2013-18թթ., սակայն դրանից հետո նրանք այնուամենայնիվ ստիպված են եղել հեռանալ երկրից:
 
Վերջին հինգ տարիների ընթացքում վրացական արդարադատությունը անմեղ է ճանաչել և դատարանի դահլիճից ազատ է արձակել ավելի քան 30 «օրենքով գողերի». որոնց թվում կան հետխորհրդային տարածքում բավականին ազդեցիկ և ճանաչված քրեական «հեղինակություններ»:

Նրանցից շատերին կեղծ փաստաթղթերով բազմիցս ձերբակալել են օտար երկրներում, և Վրաստանը տեղեկացվել է այդ մասին, ինչից հետո էլ երկրի նախագահ Զուրաբիշվիլին որոշում է կայացրել նրանց Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին՝ թողնելով ընդհանրապես առանց քաղաքացիության: Թերթ․am